Ես միշտ զարմացել եմ, թե ինչքան արագ են քաղաքական գործիչները, նրանց հետևորդները, համակիրներն իրենց լքած, այլ կարծիք ունեցող համախոհներին արագ մոռանում, մոռանում նրանց հասցեին հնչեցրած դիֆերամբները, հիացական խոսքերը և սկսում քլնգելու, տրորելու, փողոցային, շուկայական բառերով, հայհոյանքներով, անեծքներով հեղեղելու «սուրբ, կարևոր ու պարտադիր» գործընթացը...
Հիշում եմ, թե ՀԱԿ-ի անդամներն ինչպես էին Նիկոլին փետրահան անում։ Հիմա էլ՝ Ալիկ Արզումանյանին, մյուսներին...
Եվ հետո արագ գունափոխվում, հարմարվում իրավիճակին՝ մոռանալով այդ ամենը սկսում կրկին գովաբանել իրենց կողմից ատելի գործչին։ Հիմա էլ Նիկոլն իրենց կուռքն է, իրենց հերոսը։ Ես չգիտեմ, թե ինչ անուն տամ նմաններին։ Ավելի լավ է անհաշտ լռեմ։ Ես սիրում եմ հաստատակամ մարդկանց ու չեմ հարգել հարմարվողներին, ինքս էլ երբեք չեմ դավաճանում, հավատարիմ եմ իմ հայացքներին, իմ կարծիքներին ու չեմ հարմարվի երբեք։ Հիշեք հայտնի առակը` «Սողացողներին մի օր արջն իր թաթով շիփ-շիտակ կանի ու կնետի առուն»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել