tert.am-ը գրում է
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում Ստրասբուրգում գտնվող «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը վաղը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում բարձրացնելու է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի, այլ համակիրների՝ Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի և այլոց ձերբակալությունների հարցը:  

Tert.am-ի հետ զրույցում Ստրասբուրգում գտնվող Էդմոն Մարուքյանը մանրամասնեց. «Ես պատրաստվում եմ վաղը ելույթով հանդես գալ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և ներկայացնել, թե այս ամենի հետևանքով երկիրն ինչ վիճակի մեջ է, որովհետև Եվրոպայի խորհրդի անդամ պետության տարածքում հենց հիմա տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական գործիչներ են ձերբակալված, հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկված, և այս պահին էլ ձերբակալվում են:
ամբողջական յութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել