168․am-ը գրում է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով նախօրեին հայտարարեց մրցաշրջանի վերջում ակումբից գնալու մասին, չի ցանկացել հեռանալ թիմից: Ինչպես հաղորդում է The Sun-ը, ֆրանսիացի մասնագետին հեռացրել է «զինագործների» ղեկավարությունը:

Ըստ պարբերականի տեղեկության՝ Վենգերը կորցրել է «Արսենալի» ամենախոշոր բաժնետեր, ամերիկացի Սթեն Կրոնկեի աջակցությունը: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը համաձայնել է վճարել ֆրանսիացուն 11 մլն ֆունտ՝ համաձայնագիրը ժամանակից շուտ լուծարելու համար:

Վենգերը գլխավորում է «Արսենալը» 1996 թվականից: Ֆրանսիացի մասնագետի ղեկավարությամբ ակումբը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7-ական անգամ հաղթել է երկրի գավաթը և Լիգայի գավաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել