operativ.am-ը գրում է

Ճապոնական Կիկայի քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց բնակիչը՝ 117-ամյա Նաբի Տաջիման:Ինչպես նշում է Fox News-ը, կինն առողջական խնդիրների պատճառով հունվարից հոսպիտալացված էր:

Հայտնի է, որ ճապոնուհին ծնվել էր 1900թ. օգոստոսի 4-ին: Նա ուներ ավելի քան 160 ժառանգ՝ այդ թվում նաև ծոռների ծոռներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Տաջիմայի մահից հետո աշխարհի ամենատարեց կին է ճանաչվել կրկին ճապոնուհի Չիյո Միյակոն, որն ապրում է Տոկիոյում ու 117 տարեկան 10 օրական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել