Հարազատներին կորցնելը միշտ ցավոտ է և տհաճ․ չէ՞ որ այդքան հիշողություններ են ձեզ կապում: Բայց հարազատի կորուստը կարող է լրիվ նոր բանի հայտնաբերման հանգեցնել:

Իտալացի Լուիջին իր պապից ստացել է 1.5 եվրո ժառանգություն, բայց չի կարող այն ծախսել: Պապիկը կենդանության օրոք երկար տարիներ առողջական խնդիրներ ուներ, և հաճախ հիշողության մեջ հատվածներ էին կորչում: 16 տարի առաջ Իտալիայում լիրը փոխեցին եվրոյով: Պապիկը երևի մոռացել էր, որ լիրը պետք է վերածի եվրոյի, և դրանք այդպես էլ մնացել էին բանկում: Բայց Լուիջիի փաստաբանները վստահեցնում են, որ գտել են ելքը և կկարողանան վերադարձնել գումարի 70%-ը: Հուսանք, որ պապիկի մոռացկոտությունը չի վնասի թոռնիկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել