operativ.am-ը գրում է

Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը պարտություն կրեցին: 

75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը պարտություն կրեցին, իսկ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 2 ներկայացուցիչ: Նախօրեին կիսաեզրափակիչ փուլ էր դուրս եկել 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել