operativ.am-ը գրում է

Նիկարագուայում անցկացվող հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 30 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է La Prensa-ն: 

Ինչպես նշվում է, արդեն հինգերորդ օրն է, որ ցույցերը երկրում շարունակվում են: Պարբերականի տվյալներով՝ զոհերի շրջանում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան, որոնք զբաղվում են բողոքի ակցիաների լուսաբանմամբ: Նրանցից մեկը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից: 

Ցույցերը երկրում չեն հանդարտվում օրեր շարունակ: Բողոքի ալիքի բարձրացման համար առիթ են դարձել սոցիալական ապահովագրության ոլորտում արվող բարեփոխումները: Երիտասարդությունը հավաքվում է Նիկարագուայի Պոլիտեխնիկական համալսարանի մոտ: 

Միևնույն ժամանակ նշվում է, որ երկրի նախագահն արդեն պատրաստակամություն է հայտնել վերանայել բարեփոխումները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել