Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստեղծված իրավիճակը  գնահատելով որպես պայթյունավտանգ և լի անկանխատեսելի հետևանքներով, որպես պետության գլուխ, դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, անհապաղ հրավիրելու խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ցանկացած անխոհեմ քայլ հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի անվտանգությունը։

Միաժամանակ խստորեն դատապարտում ենք կիրառված բռնի ուժը խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ և պահանջում ենք զսպվածություն հանդես բերել։

Հանգուցալուծումը կարող է լինել միմիայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով։

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն

22․04․2018թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել