Ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 192 մարդ, Aysor.am-ին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
 
Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով ողջամիտ ժամկետում դադարեցնել ցույցը, այլապես ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի այն:
 
Նշենք, որ այսօր «Իմ Քայլը» շարժումը արդեն 10-րդ օրն է բողոքի ցույցեր է իրականացնում: Առավոտյան տեղի ունեցավ հանդիպում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջանորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև, մինչդեռ բանակցությունները չկայացան:
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել