Ապրիլի 22-ի ժամը 14:00-ի դրությամբ Երեւանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ 2 քաղաքացի բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

Ըստ անհրաժեշտության հետազոտություններ են կատարվում: Տուժածներից 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել