Մայրաքաղաքի որոշ հատվածներում, որտեղ ոստիկանությունը անօրինական հավաքների դադարեցմանն ուղղված գործողություններ է իրականացնում, նկատվում է մի անտրամաբանական ու վտանգավոր երևույթ. որոշ քաղաքացիներ հավաքի վայրում են հայտնվում մանկահասակ երեխաների հետ:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անխելամիտ քայլերից, չվտանգել երեխաներին, նրանց չդնել այնպիսի վիճակի մեջ, երբ մանկական վախը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Դիմում ենք մայրերին` առաջնորդվեք ոչ թե հույզերով և ինչ-ինչ այսպահային մղումներով, այլ մայրական սիրո, առնվազն մայրական բնազդի ու ողջախոհության հրամայականով. մի վտանգեք ամենաթանկը` երեխաների առողջությունն ու խաղաղությունը:
Ոստիկանությունը կրկին ողջամտության կոչ է անում մեր համաքաղաքացիներին` համոզված, որ գերիշխողը մայրության բնական զգացողությունը կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել