ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ պատգամավորը այժմ գտնվում է Ոստիկանության Շենգավիթի բաժնում և ենթադրություններ ունի, որ այնտեղ են գտնվում նաև Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը:

Երևանի Արցախի փողոցում ոստիկանությունը բերման էր ենթարկել ենթարկում վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի քայլերթ իրականացնող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին և սկսել էր ցրել ցույցը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև րոպեներ տևած և ձախողված հանդիպումից հետո ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ պատրաստ է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել