ՀՀ Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում դիմում է քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Նա նշում է, որ իրենց հույսերը չարդարացան բանակցությունների հետ կապված, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու: 

Կարապետյանը հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։

Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել