Ես արդեն համոզվեցի, որ Նիկոլն ամենևին բանակցելու, երկխոսելու ցանկություն չուներ: Նրա նպատակը հերթական շոու սարքելը և հերթական աննպատակ ու փակուղի տանող կապրիզն առաջ տանելն էր: 
Նման կերպ՝ տեսախցիկների, լրագրողների, հեռարձակման պայմաններում, լարված ու պոպուլյար քայլերի տանող իրավիճակում բանակցությունը բացառվում է: Դա դառնում է մինի հանրահավաք՝ անարդյունավետ, անհեռանկար և ոչ առարկայական…
Հերթական շոուն չկայացավ…Ինչպես հանրային ռադիոյում…
Հերթական կապրիզը և հավաստումն այն բանի, որ նա ամենևին էլ երկխոսելու ցանկություն չունի, նրա ցանկությունը պոպուլիզմի և էյֆորիկ միջավայրի իր զգացողությունը երկարացնելն ու հավաքվածներին արկածախնդրության տանելն է…
Եվ այս անձը ցանկություն ունի երկիր ղեկավարել, երկիր ներկայացնել, արցախյան հիմնահարցը լուծել…Նա նման է իր պահանջներն առաջ տանող, կամակոր և նյարդերի վրա ազդող երեխայի…Սա կարծես փակուղի է ու դեպի անկարգություններ ու բախումներ տանող ճանապարհ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել