Ես երազում եմ ապրել, մի երկրում, որտեղ իրավունք ունեմ համաձայն չլինել ցուցարարների հետ։

Ես երազում եմ ապրել մի երկրում, որտեղ իրավունք ունեմ հեղափոխական չլինել։

Ես երազում եմ ապրել մի երկրում, որտեղ իրավունք ունեմ, мать его, դեմ լինել հեղափոխությանը։

Ես երազում եմ ապրել մի երկրում, որտեղ վերը թվարկած իրավունքներս պաշտպանված են։

Ես երազում եմ ապրել մի երկրում, որտեղ իմ կարծիքը имеет место быть և հարգված ա միտինգավորների կողմից, ինչպես միտինգավորներինը՝ իմ։

- Հերմինե ջան, դու դեմոկրատ երկրում ես ապրում։ Դու այդ իրավունքներն ունես։

Չէ, հարգելիներս, ես չունեմ այդ իրավունքները։ Դեմոկրատ երկրում ապրում եք դուք։ խոսքի ազատության և կարծիք ունենալու իրավունք ունեք դուք։ Իսկ ես ոչ։
Եթե մի բան ձեզ դուր չի գալիս, դուք դուրս եք գալիս փողոց ու պահանջներ եք ներկայացնում, կառավարությանը հայհոյում եք ու փուքսներդ թողնում։ Առանձին դեպքերում՝ հասնում ուզածին։ Դուք եք ապրում դեմոկրատ երկրում, որտեղ ձեր ձայնը լսելի ա։ Իսկ ես ապրում եմ ջունգլիում, որտեղ պետք ա լինել тихо воды, ниже травы, որովհետև դուք՝ էքստրեմիստ "դեմոկրատներդ", չեք հանդուրժում ձեր կարծիքին հակառակ ոչինչ։ Եթե ես բարձրաձայնում եմ կարծիքս, դառնում եմ հհկական, սեռժական, դավաճան և ստրուկ։ Կարծիքս էլ մի մեծ բան չի, ասում եմ փողոց անցնել ու մեքենա քշել սովորեք, հետո հեղափոխություն արեք։ Բայց тихо воды, ниже травы-ն էլ չի օգնում, քանի որ էդ դեպքում էլ դուք ինձ համեմատում եք նեյտրալիտետ պահողների հետ, для которых уготованы самые жаркие уголки в аду:
Այո, սիրելիներս, ես չեմ ապրում մի հասարակությունում, որտեղ կարող եմ իմ՝ ձերից տարբերվող, կարծիքն ունենալ։ Դուք ապրում եք դեմոկրատ Ֆրանսիայում, իսկ ես ծայրագույն Հյուսիսային Կորեայում։
Դուք տեսնում եք լուսավոր, գեղեցիկ երիտասարդություն։ Ես այդ երիտասարդության մի մեծ մասին անձամբ եմ ճանաչում, և դա հիմնականում сброд и шваль подзаборная, которую нужно стерилизовать, чтоб не размножались, բայց սիրուն են, բան չունեմ ասելու։
Դուք ունեք լուսավոր մտավորականություն։ Իսկ ես տեսնում եմ մեր դալանում ծակվող անտաղանդների, իշխանության կողմից проход և ֆինանսավորում ստացած շինծուների, որոնք միտինգների ժամանակ "ժողովրդի ծոցից դուրս են գալիս" ու կարիեռա են անում։
Դուք տեսնեւմ եք համախմբվածություն։ Ես տեսնում եմ համակարծիք մեծամասնություն, где мне не рады:
Հարգելիներս, մեր ջունգլիից հետո դժոխք չկա։ Ոչ էլ կարիքը կա, քանի որ էդ ձեր самый жаркий уголок в аду-ն իմ մեջ ա, կոկորդիս ա կանգնել։ Ես եմ խեղդված և ոտնահարված իրավունքներով։ Եվ դա հիմնականում դուք եք անում։ Ես Սերժին չեմ սիրում, բայց արդեն չեմ էլ ատում։ Ինքը իմ վրա մի մեծ թքած ունի, ես էլ՝ իրա։ Վերջին 10 տարում դուք ավելի շատ եք կյանքիս ու ապագայիս վրա նստել, քան Սերժը։ Ես եմ, իմ խելքն ու շնորհքը. կապիտալիզմի դարում տեղս կգտնեմ։ Իսկ ձեզնից նեղացած եմ։ Սիրում եմ, բայց նեղացած եմ։
Նեղացած եմ Մարտի 1-ին պատուհանիս տակ 18 տարեկան զինվորների վրա горючее-ով շիշ շպրտող ցուցարար հոպարներից, որոնց զարմիկները ծառայության մեջ էին։ Նեղացած եմ այդ օրը սեփական աչքերովս տեսած, ոտքից գլուխ վառվող զինվոր երեխայի համար։
Նեղացած եմ, Ապրիլյան պատերազմից երկու ամիս չանցած սեփական երկրի քաղաքացու վրա զենք բարձրացնողներին հերոսացնելուց։ Իմ սիրտն էր ցավում իրանց համար, ոչ թե ձեր։ Պավլիկն ի‘մ հոր մարտական ընկերն ա, ոչ թե ձեր։ Բայց այդ օրն ինքը մահացավ ինձ համար։
Նեղացած եմ ամեն վիժվածքի առաջնորդ կոչելու, հիմա էլ՝ Մոնթեի հետ համեմատելու համար։ Ու ցավը նրանում ա, որ ոչ մեկիդ ձախ ոտքին չեն իմ նվիրական զգացմունքներն ու խոսքի ազատության իրավունքը։ Իսկ ինձ անհանգստացնում ա մի շարք իմ կողմից սիրված և հարգված մարդկանց էս ստատուսով վիրավորելու շատ մեծ հավանականությունը, որի միտումը չունեմ։ Ինձ անհանգստացնում ա անընդհատ թացը չորին խառնելու ու ցեխ դարձնելու ձեր տաղանդը։
Դուք հարգում եք բացառապես ձեզ պես մտածողներին, а кто не с вами, тот против вас:
Ձեր Ֆրանսիան իմ Հյուսիսային Կորեայից, ձեր դեմոկրատիան իմ ջունգլիներից բաժանում ա ընդհամենը մաթեմատիկան. դուք շատ եք, իսկ ես՝ մենակ։
Իսկ իմ կարծիքն արտահայտել և մեծաքանակ բանդերլոգների կողմից չխժռվել ես կարող եմ միայն մեր ջունգլիի հոգեթերապևտի կաբինետում։
Ներողություն։
Շնորհակալություն։
Հարգանքներս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել