«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա  հիմնված են ժողովրդավարական բոլոր համակարգերը:

Այս մասին տեղեկացնում են «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից:

Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու, իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն այդ իրավունքի իրացումը պետք է իրականացվի օրենքի սահմաններում և չպետք է ուղեկցվի այլոց իրավունքների խախտմամբ։ Վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խորը մտահոգության տեղիք են տալիս։

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայրենիքի համար անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով ներքաղաքական կյանքում ստեղծված լարված իրավիճակի միակ հանգուցալուծումը զսպվածության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ցուցաբերումն է։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին կոչ ենք անում քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցներին՝ մտահոգող բոլոր հարցերը քննարկել երկխոսության միջոցով, երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել