Yerkir.am-ը գրում է.

ԵՄ-ը ողջունել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի` միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին որոշումը և պատրաստ է աջակցել  հետագա բանակցային գործընթացին: Այդ մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում. տեղեկացնում է РИА Новости-ն:

Նշվում նաև, որ ԵՄ-ը անհամբերությամբ սպասում է Կիմ ՉԵն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձր մակարդակով հանդիպմանը:

Նշենք, որ ավելի վաղ վերոհիշյալ որոշումը ողջունել են Թրամը և Չինաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել