Մի հատ լավ նեոլոգիզմ կա` հայփ (hype)... Այ, հայփի մեռած մարդկանցից միշտ զզվել եմ:
Ես հասկանում և հարգում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ի սկզբանե իրենց բողոքն էին արտահայտում, բայց այ էն բոլոր աստղիկները, որոնք հայփի խաթեր հիմա իրար հերթ չտալով իրանց զորակցությունն են հայտնում շարժմանը կամ վարչապետին բաց ու փակ նամակներ գրում...
Ախր հաճախ, որ ձեր անունները կարդում եմ, ստիպված եմ լինում Գուգլ անել, որ հասկանամ, թե ով է այդ «հայտնի դերասանը» (խոսքս չի վերաբերում Մարությանին, Դանիելյանին, Ազոյանին, Մնացականյանին և այլոց, ովքեր միշտ էլ ընդդիմադիր հայացքներ են ունեցել)։
Ախր հըլը հանրապետականի վերջին բանկետի-համերգի-հարսանիքի փողը լրիվ չեք ծախսել... Բա էն ժամանակ մերժեիք...

Էլ չեմ ասում «Լույսի» շրջանավարտների նամակը... Ախր էդ հիմնադրամի fundrising-ը մեծ մասամբ Սերժ Սարգսյանի շնորհիվա արվել։

Իսկ այն հհկականները, որոնք резко պայքարիստ դարձան, առանձին պատմություն են... Մենք դեռ կհասցնենք ինքնամաքրվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել