Yerkir.am-ը գրում է.

ԿԺԴՀ ղեկավար  Կիմ Չեն Ընը հայտարարել է Փհենյանի կողմից միջուկային ու հրթիռային փորձարկումների դադարեցման, ինչպես նաև միջուկային փորձարկումների համար նախատեսված խոշոր պոլիգոնի փակման մասին. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կիմ Չեն Ընի խոսքերով` նման փորձարկումների կարիք այլևս չկա, քանի որ երկիրն ավարտել է միջուկային զենքի ստեղծումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արձագանքել է նորությանը:

«Սա շատ լավ նորություն է թե՛ Հյուսիսային Կորեայի, թե՛ ամբողջ աշխարհի համար. մեծ առաջընթաց: Անհամբերությամբ սպասում եմ գագաթաժողվոին»,-գրել է Թրամփը` նկատի ունենալով Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել