168.am-ը գրում է

Գերմանիայում թողարկված՝ Կառլ Մարքսի պատկերով զրո եվրո անվանական արժեքով հուշանվերային թղթադրամների առաջին տպաքանակը՝ 5 հազար օրինակի չափով, լիովին վաճառվել է ամբողջ աշխարհի գնորդներին, յուրաքանչյուր թղթադրամ վաճառվել է երեք եվրոյով: Այդ մասին հայտնել է Abendzeitung թերթը:

Տրիր քաղաքում զբոսաշրջության ոլորտում շուկայավարությամբ զբաղվող ընկերությունը մարտ ամսին թողարկել է Մարքսի նկարով հուշանվերային թղթադրամներ՝ գերմանացի փիլիսոփայի ծննդյան 200-ամյակի առթիվ, որը կնշեն մայիսի 5-ին:

«Դրանք (թղթադրամները) տարածվել են ամբողջ աշխարհում՝ մինչեւ Հարավային Ամերիկա եւ Ավստրալիա»,- dpa գործակալությանը հայտնել է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը: Հուշանվերային թղթադրամների հաջողության ալիքին ապրիլի վերջին պլանավորվում է տպագրել նոր տպաքանակ՝ արդեն 20 հազար օրինակի չափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել