tert.am-ը գրում է

Աշխատանքային ժամին երբեք էլ Facebook-ը կամ մնացած սոցցանցերը Կրթության և գիտության նախարարությունում բաց չեն եղել, միայն ցույցի օրը չէին փակ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցները ապրիլի 18-ին ՀՀ կրթության նախարարության շենքի հարակից տարածքում նստացույցի ժամանակ հայտարարել էին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, «Ազատություն ռադիոկայանի» կայքը և «Youtube» մուտքն արգելափակված է եղել նախարարությունում: 

«Իմը քանի որ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունն է, իմ գործառույթի մեջ կա, իմը բաց է: Մնացած աշխատակիցներն իրենց աշխատանքի ժամին հո սոցիալական ցանցեր չե՞ն մտնելու, որ իրենցը բաց լինի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:



ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել