Armenpress.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին լուրերը հերքել է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նախարարությունից նշեցին, որ մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի:  

Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Չարենցավանում, Հրազդանում, Գավառում և այլ քաղաքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել