ԱՄՆ-ում գիտնականները բանջարեղենի 47 տեսակ ուսումնասիրելուց հետո պարզել են, թե դրանցից որոնք են ավելի շատ թունավոր նյութեր պարունակում և վնասակար առողջության համար: 

Աճեցված պտուղների 70%-ի մեջ նրանք ավելի քան 230 պեստիցիդներ են հայտնաբերել, իսկ միայն մեկ ելակի մեջ՝ 20-ը:

Հետազոտության տվյալներով՝ սպանախի մեջ առկա պեստիցիդների քանակը երկու անգամ գերազանցել է մյուս բանջարեղեններում և մրգերում առկա քանակին: Ցուցակում են հայտնվել նաև դեղձը, բալը և խնձորը. այս բերքի 98%-ը ներառել է նվազագույնը 1 պեստիցիդ:

Էկոլոգիապես մաքուր բանջարեղենների և մրգերի առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ավոկադոն և եգիպտացորենը: Վերջիններին հաջորդում են արքայախնձորը, կաղամբը, սոխը, սառեցված ոլոռը, պապայան, ծնեբեկը, մանգոն, սմբուկը, կիվին, սեխը, ծաղկակաղամբը և բրոկոլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել