Panorama.am-ը գրում է.

«Արդեն մի քանի օր իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու իրենց պատրաստակամության մասին, ձևակերպում են այսպես՝ իշխանությունը պատրաստ է երկխոսել»,-Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց հակաիշխանական շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հրապարակում գտնվողներից մի քանիսն արձագանքեցին՝ «ոչ», «ուշ ա»:

Փաշինյանն ասաց, այսօր տեղի ունեցած ակցիաներն ունեցել են զանգվածային բնույթ: Նա թվարկեց այն փողոցների անունները, որոնք օրվա ընթացքում փակ են եղել՝ Բագրատունյաց, Արշակունյաց, Եղվարդի Խճուղի, Մաշտոցի պողոտա, Շինարարներ, Լենինգրադյան, Սարյան, Խանջյան, Սեվաստիա, Ուլնեցի և այլն:

«Բողոքի գործողություններ են եղել Չարենցավանում, Նոր Հաճընում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Գավառում, Արշալույս գյուղում, Ողջաբերդում, Եղեգնաձորում»,-շարունակեց թվարկել նա:

Անդրադառնալով երկխոսության վերաբերյալ հնչած առաջարկություններին, Փաշինյանը հայտարարեց. «Այո, մենք երկխոսում ենք իշխանության հետ, քանի որ իշխանությունը ժողովուրդն իր ձեռքն է վերցրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել