Կոնվերս բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս գարնանային մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:

«Բանկը պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում՝ մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլև՝ մասնակից»,- ասացին Կոնվերս բանկում:

Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը հովանավորել է նաև նախորդ տարի աշնանը կայացած Վազքի կիսամարաթոնը, իսկ բանկի աշխատակիցների թիմը վազորդների հետ հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:

«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է: Առաջիկայում բանկը կսկսի ևս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակներում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ»,- ասացին բանկում:

Մարաթոնին մասնակցության հայտը՝ հղմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել