Armenpress.am-ը գրում է.

Երևանի հիվանդանոցներում ապրիլի 20-ինժամը 17։00-ի դրությամբ բուժվում է հավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:

Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Բժիշկների գնահատմամբ`  նշված 3 տուժածի վիճակը բավարար է:

Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել