Արշակունյաց պողոտայում մեքենաների վարորդները փակել են ճանապարհը:

Մեքենաներից մեկի վարորդը հորիզոնական դիրքով կանգնել է և չի իջնում մեքենայից: Ճանապարհային ոստիկանության ծառայողները երկու քարշակ են հրավիրել, սակայն վարորդը մեքենայից չի իջնում:

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, դիմելով ՃՈ աշխատակցին, ասաց, որ օրենքը թույլ չի տալիս քարշակել մեքենան, եթե ներսում մարդ կա: ՃՈ աշխատակիցը հորդորեց հարցերն ուղղել ոստիկանության լրատվական վարչություն:

Մեքենան քարշակը հեռացրեց, վարորդը հրաժարվեց իջնել մեքենայից և մնաց մեքենայում:

Մինչ տեղափոխում էին երկրորդ մեքենան, այլ մեքենաներ եկան և կանգնեցին ճանապարհի երթևեկելի մասում:

Ոստիկանները մտան մեքենայի մեջ և վարորդին բռնի ուժով հանեցին մեքենայից:

Մինչ նրան տեղափոխում էին և ուժով փորձում խցկել մեքենան, նրա ինքնազգացողությունը վատացավ:

Ոստիկանները պառկեցրին նրան ասֆալտին, ինչից հետո խցկեցին մեքենան և տարան: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել