Հոգեբանական թեստերը հաճախ մեզ պատմում են մեր զգացմունքների ու հույզերի մասին։ Կծախսեք ընդամենը մի րոպե, բայց կիմանաք մի այնպիսի բան, որը կարող է ընդմիշտ փոխել ձեր կյանքը։ Նայեք նկարին, ընտրեք ծառն ու կարդացեք։

Ծառ №1

Այս ընտրությունը բնութագրում է ձեզ՝ որպես համարձակ ու վճռական մարդու։ Դուք սիրում եք նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքն ու առավելագույն ջանքեր ներդնել փոխադարձության հասնելու համար։ Միևնույն ժամանակ շատ ռոմանտիկ եք։ Տանել չեք կարողանում միատոնությունը։ Սիրում եք անել օրիգինալ նվերներ։ Ձեզ համար իդեալական զուգընկերը պետք է լինի այնքան կրթված ու ճարպիկ, որ կարողանա լիովին կիսել ձեր հայացքները։

Ծառ №2

Եթե ընտրել եք երկրորդ ծառը, դա նշանակում է, որ սիրո մեջ, ինչպես և անձնական կյանքում, գերադասում եք կայունությունը։ Ձեզ անհնար է սիրահարվել առաջին հայացքից։ Ձեզ պետք է կապվել մարդու հետ մինչև նրան սիրահարվելը։ Եթե ինչ-որ մեկին հաջողվի գրավել ձեր սիրտը, մինչև վերջ հավատարիմ կլինեք նրան։ Սովորաբար զուգընկեր ընտրում եք ոչ միայն սրտով, այլև՝ գլխով։ Ձեզ համար նաև կարևոր է, որ ձեր երկրորդ կեսը լինի հաջողակ կամ գոնե ձգտի դրան։

Ծառ №3

Այս ծառը, որպես կանոն, ընտրում են հոգով նուրբ ու զգացմունքային մարդիկ։ Սա նշանակում է, որ ձեր էմոցիաները հաղթում են բանականությանը։ Շատ արտիստիկ մարդ եք։ Շատ եք գնահատում վիզուալ գեղեցկությունը, սիրում եք անել հաճոյախոսություններ։ Ձեզ բավականին հեշտ է վիրավորելը, նախընտրում եք հարթել բոլոր կոնֆլիկտները։ Ձեզ պետք է ուժեղ ու ինքնավստահ զուգընկեր, ում կողքին ձեզ անվտանգ կզգաք։

Ծառ №4

Այս ծառի ընտրությունը ձեզ բնութագրում է որպես մի մարդու, ով ամեն ինչում ձգտում է հասնել իդեալի։ Նույնիսկ եթե հարաբերությունները ոչ այնքան հաջող են ընթանում, դուք երբեք վերջ չեք տա դրանց։ Ձեզ համար շատ ավելի կարևոր է կատարելագործել սկսածը։ Որպես կանոն, ունեք հիանալի փոխհարաբերություններ ձեր նախկին զուգընկերների հետ։ Հիշաչարությունը օտար է ձեզ, ու կարողանում եք ներել նույնիսկ լուրջ վիրավորանքները։ Միևնույն ժամանակ դուք լիդեր եք։ Հարաբերություններում պահանջում եք հավասար իրավունքներ։

Ծառ №5

Դուք չափազանց էմոցիոնալ մարդ եք։ Ձեր սերը վերածվում է կրքերի իրական փոթորկի։ Սիրում եք ինտրիգների ենթարկել ձեր զուգընկերոջն ու ձեր շուրջը ստեղծել առեղծվածային մթնոլորտ։ Դուք կարող եք հունից դուրս գալ ու կռվել, բայց երբ հանգստանաք ու մի լավ ամեն բան ծանրութեթև անեք, անցած կռիվը միայն կամրացնի հարաբերությունները։ Ձեզ պետք է համբերատար ու խոհեմ զուգընկեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել