Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը գալիս է Երևան։ Երևան մեկնելուց առաջ նա հայտարարել է․

«Անհանգիստ ենք մենք՝ բոլորս։ Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ մեր ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ, անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում պարզված տեսարանների ու երևույթների նկատմամբ»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել