Yerkir.am-ը գրում է.

Սյս պահի դրությամբ ոստիկանական տարբեր բաժանմունքներ է տարվել 83 քաղաքացի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ ոստիկանություն տարված քաղաքացիների թվում էր նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, որին արդեն ազատ են արձակել:

Քաղաքացիներին շատ դեպքերում բերման են ենթարկում քաղաքացիական հագուստով անձինք: Այս կապակցությամբ ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:

Այս պահին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, մի քանի խմբերի բաժանված, շարունակում են անհնազանդության գործողություններ իրականացնել մայրաքաղաքի տարբեր փողոցներում և խաչմերուկներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել