1. Հասկանալ, որ նորմալ է համաձայնելն ու չհամաձայնելը

Հարաբերություններում անհամաձայնություններն անխուսափելի են, քանի որ մարդիկ ունենում են տարբեր տեսակետեր, բայց դուք պետք է հասկանաք, որ կան իրավիճակներ, երբ դուք երբեք չեք կարող փոխել ձեր զուգընկերոջ տեսակետը, և դա միանգամայն նորմալ է։

2. Կենտրոնանալ վստահելու ու ներելու վրա

Չի կարող լինել ամուր հարաբերություն, եթե չկա փոխադարձ վստահություն։ Բացի այդ՝ բոլորս իրավունք ունենք սխալվելու։ Դա պետք է հասկանալ ու ներել սովորել։

3. Մի թաքցրեք ձեր իրական «ես»-ը

Անկեղծությունը, բաց ու ազնիվ լինելն ամուր հարաբերությունների կարևոր նախադրյալ են։ Ձեր զուգընկերը պետք է իմանա ձեր ուժեղ ու թույլ կողմերի, նպատակների ու վախերի մասին։

4. Գնացեք սեփական հետաքրքրությունների հետևից ու հասկացեք, որ դա ամենևին էլ էգոիզմ չէ

Երկուսդ էլ պետք է ունենաք ձեր՝ ինչպես համատեղ, այնպես էլ՝ առանձին հետաքրքրությունները։

5. Պատրաստակամ եղեք քննարկելու հարաբերությունների թե՛ լավ, թե՛ վատ կողմերը

Դուք իհարկե կարող եք լինել հանդուրժող ու համբերատար, բայց շատ կարևոր է քննարկել այն ամենը, ինչ անհանգստացնում է ձեզ, որպեսզի այն հետք չթողնի, ու ձեր հարաբերություններն ազատվեն լարվածությունից։

6. Մի հիշեք հին կոնֆլիկտները

Սա ահռելի վնաս կհասցնի հարաբերություններին։ Եղածը եղած է։ Անցածը թողեք անցյալում։

7. Ձեր զուգընկերոջ սխալները մի ընդունեք որպես անձնական թերություն

Ոչ մեկը կատարյալ չէ։ Եթե նա սխալվում է, այնպես մի արեք, որ իրեն մեղավոր ու վատը զգա, այլ ավելի դրական միջոցներ գտեք, որպեսզի լուծեք խնդիրները։

8. Սիրեք ձեր զուգընկերոջը, նույնիսկ եթե վատ տրամադրություն ունեք

Եթե վատ օր ունեք, մի բարդեք դա ձեր զուգընկերոջ վրա։ Կարող եք կիսվել նրա հետ, ցույց տալ, որ վատ տրամադրություն ունեք, բայց այնպես չանեք, որ նա ձեր վատ տրամադրության զոհ դառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել