Օրեցօր առանց քաղաքական ու ռազմավարական հստակ պլանի իրականացվող ակցիաները գնալով ավելի շատ հարցեր են առաջացնում: Փաշինյանի կողմից ամեն օր հայտարարվում են ինչ-որ տակտիկական նպատակներ, ու փաստացի դրանցից ոչ մեկին հասնել չի հաջողվում՝
- ԱԺ նիստը կայացավ, 
- պետական կառույցները գործում են, 
- նկարները շարունակում են պատերին կախված մնալ, 
- կառավարության նիստին ոչինչ չխանգարեց,
- փշալարերը հանվեցին, 
- բեռնատարներ էլ փողոցներում այսօր չկային, 
- սփյուռքի հայրենակիցներն էլ կարծես չեն շտապում Հայաստան...

Դրա փոխարեն հաջողում են սպոնտան, պահի տակ առաջացող ակցիաներ, որոնք ավելի շատ էմոցիոնալ են ու տեխնոլոգիական:

Հիմա մի քանի հարց. ի՞նչ ռազմավարական նպատակ ունի Նիկոլը: Եթե դա իշխանափոխություննա, ապա ի՞նչ ճանապարհով: Ըստ Սահմանադրության՝ նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով: Այդ դեպքում այսօր փողոց դուրս եկած, ենթադրենք, 40000 մարդուց ու նրանց տնից աջակցող ևս մի քանի հարյուր հազարից քանի՞սը կընտրի ՔՊ՝ Նիկոլին վարչապետ դարձնելու հեռանկարով: Արդյո՞ք մարդիկ կուզեն, որ երկիրը կառավարվի այնպես, ինչպես հիմա կառավարվում են ցույցերը...

Ստացվումա՝ հիմա կա հիմնական մի հարց՝ ԲԱ ՀԵՏՈ Ի՞ՆՉ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել