Armsport.am-ը գրում է.

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Մոնտե Կառլոյի «Masters-1000» մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովին` 6:3, 6:2 հաշիվներով:

31-ամյա իսպանացին, այս կերպ, դուրս է եկել Մոնտե Կառլոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ` 14-րդ անգամ անընդեջ: 

Այս մրցաշարերում նա 10 չեմպիոնական տիտղոս ունի:

Մոնտե Կառլոյի մրցաշարի քառորդ եզրափակչում Նադալը կմրցի ավստրիացի Դոմինիկ Թիմի հետ, ով երրորդ շրջանում 6:7 (2:7), 6:2, 6:3 հաշիվներով առավելության է հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել