operativ.am-ը գրում է

Մոսկվան չի բացառում, որ ռուս քաղաքացիների նկատմամբ Վաշինգտոնի սահմանած վիզային արգելափակմամբ պայմանավորված՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են մնալ առանց ավիահաղորդակցության: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ Ռուսաստանում ամերիկյան վիզայի տրամադրման իրավիճակը ծայրաստիճան ճնշող է: Գերատեսչությունից նշում են, որ վիզայի համար հարցազրույց անցնելուն սպասելու պաշտոնական ժամկետը, որը 2017-ի օգոստոսի Վաշինգտոնը հասցրել էր մինչև 85 օրվա, վերջերս դարձել է 250 օր, այսինքն՝ կազմում է 8 ամիս, այլ կերպ ասած՝ վիզայի համար դիմելն անիմաստ է դառնում:

«Արդեն չի կարելի բացառել, որ մեր երկրները կմնան առանց ավիացիոն հաղորդակցության: «Աերոֆլոտը», որը միակն է, որ կանոնավոր չվերթներ է իրականացնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, կարող է ստիպված լինել դադարեցնել դրանք, քանի որ անձնակազմերը բախվում են ահագնացող դժվարությունների՝ կապված ամերիկյան վիզաների տրամադրման հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել