operativ.am-ը գրում է

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի քաղաքական փորձն ու պրոֆեսիոնալիզմը կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու բարգավաճամանը:
«Հուսով եմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու ժողովրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասվում է ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել