1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետւ Սովետական Միությունում «Ռադիոյի օր»:
Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ նախագիծը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին և կյանքի կոչեց 1901 թվականին` Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա):
Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվեց ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի:
Ռադիոյի օրը մայիսի 7-ին ամեն տարի նշում են ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, դասախոսները… Կազմակերպում են տարբեր տոնական համերգներ` նվիրված Ռադիոյի օրվան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել