Բարի ու միամիտ մարդկանց համար միշտ է դժվար, քանի որ նրանք չեն մտածում, որ իրենց կողքին կարող է վատ մարդ լինել: Կողքին գտնվող մարդիկ մանիպուլյացիայի ու հիստերիաների սադրիչ են: Եթե այս հատկանիշներով մարդիկ կան ձեր կյանքում, ապա նրանց վտարել է պետք:

Նրանք միշտ զոհի կարգավիճակում են: Նրանք միշտ ստիպում են ձեզ մեղավոր զգալ բոլոր հարցերում: Նրանց մոտ հաճախ փոխվում է տրամադրությունը: Նման հանգամանքը կարող է շատ վատ անդրադառնալ ձեզ վրա: Նրանք միշտ ստում են, անգամ մանրուքներում: Նման մարդու հետ անհնար է հանգիստ զգալ: Նրանք ձեզ միշտ տրամադրում են բոլորի դեմ: Նման մարդիկ ցանկանում են ձեզ սահմանափակել աշխարհից: Նրանք երբեք չեն ընդունում իրենց սխալը: Նրանց համար մանիպուլյացիան կյանքի իմաստ է:

Նրանք էգոիստ են: Ձեր մտահոգություններն ու ցավերը նրանց չեն հետաքրքրում: Նրանք ամեն կերպ սահմանափակում են ձեր ազատությունը: Կարող են լինել վեճեր սոցիալական ցանցերի կամ փողոց դուրս գալու վերաբերյալ:

Նրանք կապված են ձեզ ու չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իրենց սիրելի զոհի: Նրանք ագրեսիվ են, ու եթե հաճախ եք բախվում նման պահվածքի, ապա դուրս արեք այդ էգոիստ մարդուն ձեր կյանքից:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել