tert.am-ը գրում է
Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանի խորհրդարանի կողմից «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագծի ընդունումը նշանակում է` մեծ կամք կա, որ նախագիծն իրականանա: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այսուհետ կարելի է  սպասել, որ մոտ ժամանակներս արդեն կսկսվի ՀԷԿ-երի կառուցման գործընթացը:

«Մենք էլ սպասում ենք, որ այդ ուղղությամբ արդեն հստակ քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:

Կարեն Խանլարյանը համաձայնեց դիտարկումների հետ, ըստ որոնց, Արաքսի վրա ՀԷԿ-եր կառուցելու նախագծի անընդհատ հետաձգման պատճառը ֆինանսական է, երկու երկրի ղեկավարությունները խնդիր չունեն: «Կարծում եմ՝ եղած խնդիրներն էլ կվերանան, և մենք մոտ ապագայում կտեսնենք հստակ քայլեր»,- ասաց նա:

Իրանահայ պատգամավորը նաև նկատեց, որ չնայած մեզ հարևան և ոչ բարեկամ երկրները փորձում էին խանգարող հանգամանքներ առաջ քաշել նախագծի իրականացման հետ կապված, սակայն Իրանի Մեջլիսում օրինագծի քննարկումն ապացուցեց, որ բոլոր այդ հանգամանքներն անտեսվում են:


ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել