Panorama.am-ը գրում է.

«Մեկ ճանապարհ ենք տեսնում` քաղաքական երկխոսությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝  անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքներին և երթերին։

«Քաղաքական պրոցեսները բացառապես պետք է գնան քաղաքական համերաշխության, քաղաքական երկխոսության, դեբատների ճանապարհով։ Այլ ճանապարհ չկա», - նշեց նա՝ հավելելով, որ մաքսիմալիստական, մերժողական ճանապարհները քաղաքական չեն։

Նրա խոսքերով՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։ 

ՀՀԿ խոսնակը նաև խստագույնս դատապարտեց լրատվամիջոցների մասնագիտական գործունեության խոչընդոտները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել