Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ-ում չի քննարկվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։ ՀՀԿ ԳՄ  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նման օրակարգ , նման հեռանկար չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ»,- ասաց  նա՝ հավելելով, որ ՀՀ-ում գործընթացները պետք է ունենան քաղաքական ընթացք,  խորհրդարանն օրենքով սահմանված կարգով ընտրել է վարչապետ և սահմանադրական նորմն է, որպեսզի ընտրեն կառավարություն։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝  քաղաքական մեծամասնությունը պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել