1970թ-ին ԱՄՆ Նախագահ Ջերալդ Ֆորդը ամերիկահայ նկարիչ Մանուել Թոլեգյանի «Հայ կանայք լավաշ են թխում» նկարն ընդգրկել էր Սպիտակ տան երկու հարյուր ամյակին նվիրված հավաքածուի մեջ:

Օրերս Smithsonian Folklife-ը հոդված է հրապարակել հայկական լավաշ թխելու ավանդույթների մասին:

«Այս ամառ՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ը և հուլիսի 4-ից մինչև 8-ը Հայաստանի հացթուխները Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանների պուրակում լավաշ կթխեն ամերիկացիների համար: Երբ ամերիկացիները համտեսեն իսկական թոնրում թխված հայկական լավաշը, պարզապես կսիրահարվեն դրան»,-գրում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել