ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պահպանել և ապահովել երկրում խաղաղ հավաքների իրավունքը:

«Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը խաղաղ բողոքի ակցիաների միջոցով»:

Գիսլադոտիրը շեշտել է նաև, որ իրավապահները ոչ միայն պետք է զերծ մնան խաղաղ հավաքների ազատությանը միջամտելուն, այլև պատասխանատու են այս իրավունքի իրացմանն օժանդակելու հարցում: «Դրա մեջ է մտնում նաև մասնակիցների անվտանգության ապահովումը ցանկացած խաթարումներից, ինչպես, օրինակ, սադրիչներից և հակացուցարարներից»,- ասել է ԵԱՀԿ պաշտոնյան՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության մեջ մտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել