Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվել է՝ վերածվելով ագրեսիվ անհատականության, նման հայտարարություն է արել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Երբ ես խոսում էի այն մասին, որ նայել եմ նրա աչքերին ու տեսել նրա հոգին՝ Ռուսաստանը սնանկացած էր. ոչ երկար ժամանակով: Եվ ահա, նավթի գներն աճեցին և Պուտինը փոխվեց: Խնդիրն այն է, որ նա հարցերի մեծ մասին այսպես է մոտենում. «Ես պատրաստվում եմ հաղթել, իսկ ԱՄՆ-ն կպարտվի: Նա շատ ագրեսիվ անձնավորություն է», - ասել է Բուշը՝ նշելով, որ Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային միության ազդեցությունը` չնայած նրան, որ ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել