Հարթ փորը ոչ միայն կանոնավոր ֆիզիկական վարժությունների, այլ նաև ճիշտ սննդակարգի արդյունք է։ Դրա համար էլ, եթե դուք մինչև արձակուրդ ուզում եք գայթակղիչ փոր ունենալ, դիետոլոգները խորհուրդ են տալիս մոռանալ հինգ մթերքների մասին։

Ամառվան պատրաստվելիս պետք չէ ուտել հալած պանիր և հավելումներով կաթնաշոռ, որոնք ձեզ թույլ չեն տա պակասեցնել փորի ճարպերը։

Ֆրուկտոզայի մեծ քանակությամբ օգտագործումը նույնպես բերում է քաշի աճի՝ գոտկատեղի և փորի հատվածում։

Հացաբուլկեղենը, հատկապես ցորենի փափուկ տեսակներից, նույնիսկ փոքր ծավալով, անհամատեղելի է սլացիկ կազմվածքի հետ։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ ալկոհոլի օգտագործումը նույնպես նպաստում է փորի ճարպերի ավելացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել