Ամերիկացի սենատորներին թույլ են տվել նիստերի ներկայանալ մինչև 1 տարեկան երեխաների հետ։ Այս մասին հաղորդում է NBC-ն։ Նախաձեռնության հեղինակը դեմոկրատ սենատոր Թեմի Դաքուորթն է, որը վերջերս է մայր դարձել։ Առաջիկա երեք ամսում օրենսդիրը մտադիր է արձակուրդ վերցնել և խնամել երեխային, սակայն ծրագրում է ներկա գտնվել սենատում կարևոր օրինագծերի քվեարկության ժամանակ։

Ի դեպ՝ տվյալ պահին 50-ամյա Դաքուորթը ամերիկացի սենատորներից միակն է, ում համար այդ հարցն արդիկական է։

Նախաձեռնության քննարկման ժամանակ նա նշել է, որ Սենատում քվեարկությունը հաճախ երկարաձգվում է, իսկ փոքրիկ երեխաներին մայրական խնամք է անհրաժեշտ։

Նշենք, որ վերին պալատն իր օրակարգում հազվադեպ է փոփոխություններ կատարում։ Այսպես՝ 1997-ին կտրականապես մերժվել է նիստերի ժամանակ սենատորներին նոթբուքերից օգտվել թույլ տալու առաջարկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել