Google-ի մշակողները AACR ամենամյա գիտաժողովի ժամանակ ներկայացրել են «խելացի միկրոսկոպի» նախատիպը, որը թույլ է տալիս հայտնաբերել քաղցկեղային բջիջները,- հաղորդվում է Google Research-ի բլոգում:

Ինչպես նշել են մասնագետները, համակարգիչը կարողանում է իրական ժամանակի ռեժիմում վերլուծել տեսախցիկի պատկերը և նշել այն հատվածները, որոնք նման են չարորակ գոյացության: Դա արվում է նրա մեջ ներկառուցված լրացուցիչ իրականության էկրանի օգնությամբ: Մասնագետները նշում են, որ նման սարքավորման համար որպես հիմք կարելի է օգտագործել հիվանդանոցներում և հետազոտական կենտրոններում կիրառվող սովորական սարքը:

Կորպորացիայի փորձագետները կենտրոնացրել են իրենց ուշադրությունն ազդանշանային լիմֆահանգույցներում կրծքագեղձի քաղցկեղի մետաստազների և շագանակագեղձի քաղցկեղի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել