Սինգապուրում մասնագետները ծրագրավորել են ռոբոտներին՝ Ikea-ի աթոռներ հավաքելու համար:

Նրանց խոսքերով՝ աթոռ հավաքող ռոբոտին ծրագրավորելու համար պետք է հաշվի առնել շրջակա իրերն ընկալելու նրանց ունակությունը, ծրագրել շարժումները, վերահսկել շրջակա միջավայրի հետ փոխգործակցությունը,- բացատրել է հետազոտության ղեկավար Քուանգ-Քիոնգ Ֆամը:

Նա նաև նշել է, որ հետազոտողները որոշել են այս օրինակի վրա ուսումնասիրել ռոբոտների այս հնարավորությունների սահմանները:

Հավաքելու համար գիտնականներն ընտրել են Stefan աթոռը: Ռոբոտների զույգն այն հավաքել է 20 րոպեում: Նախագծում երկու ռոբոտ է օգտագործվել:

Ռոբոտները սկզբում ուսումնասիրել են աթոռի բոլոր մասերը և ճշտել դրանց գտնվելու վայրը, այնուհետև ծրագրել են շարժումներն այնպես, որպեսզի խույս տան բախումներից, և որոշել են, թե ինչ ուժով պետք է հավաքելու ժամանակ իրականացնեն ամեն մի շարժումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել