Armsport.am-ը գրում է.

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող պատանեկան առաջնությունների գրեթե բոլոր խմբերում նշմարվել են առաջատարների խմբերը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մինչև 10 տարեկան պատանիների ենթախմբում առաջատարներն են 6-ական միավոր վաստակած Դավիթ Ալեքսանյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը:

4.5 միավորով 3-րդ հորիզոնականում է ընթանում Էդիկ Հովսեփյանը:

Մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբում միանձնյա առաջատարն է 5.5 միավոր վաստակած Միլենա Մուրադխանյանը:

4 շախմատիստուհի առաջատարից հետ են կեսական միավորով:

Մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում աղյուսակը 6 միավորով գլխավորում է Էմին Օհանյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը առաջատարից հետ են կեսական միավորով:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբի առաջատարն է Սեդա Բադալյանը: 2-րդ հորիզոնականում գտնվող Անուշ Ասրյանը առաջատարից հետ է կես միավորով:

Մինչև 14 տարեկան պատանիների առաջնության միանձնյա առաջատարն է 4.5 միավոր վաստակած Ռոբերտ Մուրադյանը: Մամիկոն Ղարիբյանը 4 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել