Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Վարդան Սարիբեկի Արամյանին ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի Լոքյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի Կարայանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ երեկ իրենց պաշտոններում վերանշանակվել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակվել են Վլադիմիր Հակոբյանը, Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել