Եթե խոսենք ընդարձակ տարածքներ ունեցող պետությունների մասին, ապա կնշենք, որ պատմության ամենամեծ պետությունը, անխոս, եղել է Մոնղոլական կայսրությունը: Հիմնված լինելով 1206 թ.-ին՝ պետությունը շարունակել է իր տարածքներն ընդլայնել: Իր պիկին Մոնղոլական կայսրությունը հասել է 13-րդ դարի վերջին։ Այդ ժամանակ սահմանները տարածվում էին Ճապոնական ծովից մինչև Հունգարիա, իսկ ընդհանուր տարածքը կազմում էր 38 մլն քկմ: Իր ծաղկման շրջանում այս կայսրության բնակչությունը հասնում էր 100 միլիոնի: Այն ավելի ընդարձակ կլիներ և ավելի երկար կանգուն կմնար, եթե հաջողվեր գրավել Ճապոնիան, սակայն ցունամիների պատճառով Քուբլայ Խանի այս պլանները այդպես էլ չիրականացան: 14-րդ դարի կեսերին կայսրության ներսում քաղաքական անկայուն իրավիճակ էր տիրում, ինչի հետևանքով էլ այն աստիճանաբար փլուզվեց:

Ավելի ուշ Մոնղոլական կայսրությունը մասնատվեց մի քանի խոշոր պետությունների, որոնք ժամանակի ընթացքում կորցրին իրենց նախկին հզորությունն ու ուժը:

Եթե դիտարկենք տարածքները, որոնք իրարից հեռացել էին հազարավոր կիլոմետրերով, ապա ամենամեծ պետությունը կարելի է համարել Բրիտանական կայսրությունը, որում, ինչպես ասում էին ժամանակակիցները, «երբեք չէր ծագում արևը»: Դրա հսկայական տարածքը կազմում էին բազմաթիվ գաղութները, որոնք գտնվում էին աշխարհի տարբեր կետերում՝ Հնդկաստանի մինչև Ամերիկա: Իր հզորության գագաթնակետին Բրիտանական կայսրությունը հասել է 20-րդ դարի սկզբին, երբ դրա ընդհանուր տարածքը կազմում էր ռեկորդային 42,7 մլն քկմ: Այդ ժամանակաշրջանում կայսրությունն իշխում էր ավելի քան կես միլիարդ բնակչության վրա: Երկու համաշխարհային պատերազմների արդյունքում Անգլիայի ֆինանսական միջոցները հատման եզրին էին, և այն այլևս չէր կարող իրեն թույլ տալ կայսրություն պահել: Դեռևս 1947 թ.-ին, երբ Բրիտանիան կորցրեց Հնդկաստանի հանդեպ ունեցած իշխանությունը, արդեն իսկ պարզ էր, որ կայսրության անկումը մոտ է: Կայսրության ամենամեծ նվաճումներից մեկը Ջիբրալթարի նեղուցն է:

Համեմատության համար նշենք, որ հայտնի ու հզոր անտիկ պետության՝ Հռոմեական կայսրության տարածքը կազմել է 6,5 մլն քկմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել